Միսը սպանդանոցից սանիտարական կանաչ անձնագիր ունեցող մեքենայով պիտի հասնի վաճառակետ:
Որոշ ուսումնասիրություններով՝ մեր տնային տնտեսուհիների օրվա ճաշացանկի առնվազն 30 տոկոսը մսային ուտեստներ են: Որպեսզի մենք թարմ ու մաքուր միս ուտենք, մյուս տարվա հուլիսի մեկից կենդանիները կմորթվեն միայն սպանդանոցներում: Միսը սպանդանոցից սանիտարական կանաչ անձնագիր ունեցող մեքենայով պիտի հասնի վաճառակետ: