Արդի տեխնոլոգիաները երաշխավորում են պատասխանների գաղտնիությունը:
Զորացրված զինվորներին այսօրվանից կայցելեն «Դիտակետ» ծրագրի սոցիոլոգներն ու կհարցնեն բանակային կյանքից: Պաշտպանության նախարարության ու «Բրևիս» սոցիոլոգիական կենտրոնի համատեղ նախաձեռնության նպատակը խնդիրները բացահայտելն ու զինծառայությանը նոր որակ հաղորդելն է: Արդի տեխնոլոգիաները երաշխավորում են պատասխանների գաղտնիությունը: Հարցումները կօգտագործվեն բացառապես վերլուծական նպատակով՝ առանց հարցվողի անձնական տվյալները հրապարակելու: