Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը:
Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը: Իր պայքարի սլաքները հենց դրան են ուղղված. երևանյան համաժողովին հայտարարել է Կարո Փայլանը: Թուրքական մեջլիսում համարձակ ելույթների հեղինակին Երևանում ձեռքից ձեռք են խլել. նրանով հիացել են նաև մայր բուհի ուսանողները: