Առաջին ալիքը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին առաջինը հնարավորություն կընձեռի դիտել Սոչիում կայացած «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը: «Նոր ալիք»-ի 3-րդ մրցութային համերգը եթեր կհեռարձակվի այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթին ներկայացրել են երկու երգչուհիներ՝ Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Սյուզաննա Մելքոնյանը եւ «Արցախի ձայներ» խմբի անդամ Էռնա Միրը:
362 միավորով մրցույթի հաղթող է ճանաչվել Էռնան՝ առաջին հորիզոնականը կիսելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի եւ Մոլդովայի պատվիրակ DoReDoS խմբի հետ։ Սյուզաննա Մելքոնյանն էլ 357 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը։
Նշենք, որ մրցույթի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն ռուբլի եւ կիսվել է երեք հաղթողների միջեւ:
Առաջին ալիքը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: