Թուրքիան որևէ խնդիր չունի եվրոպական երկրների հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք որևէ խնդիր չունեն եվրոպական երկրների հետ և եթե Գերմանիան Թուրքիայի դեմ քայլեր է ձեռնարկում, դա միայն գերմանական կողմի խնդիրն է: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հույս ունի, որ Գերմանիայի խորհրդարանի սեպտեմբերի 24-ի ընտրությունից հետո ամեն ինչ կկարգավորվի և թուրք-գերմանական հարաբերությունները հունի մեջ կընկնեն: