Ականապատման մասին անանուն զանգերի պատճառով տարհանվել են քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների հաճախորդները` 20 հազար մարդ:
Ռուսաստանում տարհանման ալիքը հասել է Սանկտ Պետերբուրգ: Ականապատման մասին անանուն զանգերի պատճառով տարհանվել են քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների հաճախորդները` 20 հազար մարդ: Ենթադրվում է, որ ահազանգերն արտերկրից իրականացնում են իսլամական պետության հետ կապված անձիք: Ռումբերի գոյության մասին ոչ մի տեղեկություն չի հաստատվել, բոլոր զանգահարողների նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարվել: