2017-ի առաջին 8 ամսում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37 միլիարդ 100 մլն դրամ. նախորդ տարի այդ թիվը՝ 28,8 միլիարդ էր՝ վերադարձված 78 կազմակերպության:
Այս տարի աճել է վերադարձված ԱԱՀ-ի ընդհանուր գումարն ու այն ստացողների թիվը: 2017-ի առաջին 8 ամսում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37 միլիարդ 100 մլն դրամ. նախորդ տարի այդ թիվը՝ 28,8 միլիարդ էր՝ վերադարձված 78 կազմակերպության: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետն աճը պայմանավորում է արտահանողների ավելացմամբ: Տարեսկզբից ՊԵԿ-ը ԱԱՀ-ն վերադարձնում է 90 օրում՝ նախկին 180-ի փոխարեն, իսկ մինչև 20 միլիոն դրամ հայտերի համար տրվող ԱԱՀ-ն ապրիլից փոխհատուցվում է պարզեցված կարգով: Ըստ այդմ՝ 70 տնտեսվարողի վերադարձվել է 812 մլն դրամ ԱԱՀ: