Կրթօջախը քաղաքի 13-րդ հանրակրթական դպրոցի նոր շենքն է, որը կառուցվել է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:
Էջմիածնում՝ Մայրավանքի հարևանությամբ, բացվել է նոր դպրոց, որ հավակնում է դառնալ կրթահամալիր: Կրթօջախը քաղաքի 13-րդ հանրակրթական դպրոցի նոր շենքն է, որը կառուցվել է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ: Նա հանրապետության նախագահի ու Վեհափառ հայրապետի հետ միասին ներկա է եղել հոգևոր մայրաքաղաքի կրթական տոնին: Դպրոցն ունի 471 աշակերտ և հնարավորություն՝ ընդունելու ևս 150 երեխայի: «Սա ներդրում է ապագայի համար»,- անկեղծացել է Էդուարդո Էռնեկյանը: