Բյուջեն իր վրա ծանր բեռ է վերցնում, բայց վստահ ենք՝ ագրարային բիզնեսի գրավչության բարձրացմամբ տնտեսական էֆեկտն ավելի մեծ է լինելու՝ հայտարարել է վարչապետը:
Գյուղացիների համար աննախադեպ էժան տրակտոր-կոմբայնի լիզինգի, այգիներում կաթիլային ոռոգման ու հակակարկտային ցանցերի անցկացմանը տրվող մատչելի վարկերի շարքին այսօր ավելացավ ֆինանսական ևս մեկ առաջարկ: Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով սուբսիդավորումն ավելացնում ու ֆերմերին հատկացվող 8 տոկոսանոց 3 մլն դրամ վարկը հասցնում է մինչև 10 մլն դրամի, այն էլ 5 տոկոսով և մինչև 5 տարով: Սահմանամերձ բնակավայրի գյուղատնտեսին, նաև՝ կոոպերատիվներին գումարը կտրվի ավելի ցածր՝ 3 տոկոսով: Բյուջեն իր վրա ծանր բեռ է վերցնում, բայց վստահ ենք՝ ագրարային բիզնեսի գրավչության բարձրացմամբ տնտեսական էֆեկտն ավելի մեծ է լինելու՝ հայտարարել է վարչապետը: