Հազար դոլար արժողությամբ բաղձալի սմարթֆոնը գնելու համար բազմաթիվ մարդիկ օրեր շարունակ հերթ են կանգնել:
Apple-ը ներկայացրել է ընկերության նոր առաջատար սմարթֆոնը: Այն ստացել է iPhone X անվանումը: Նոր մոդելը չունի Home կոճակը: Այն ապաարգելափակելու համար ստեղծվել է անգամ մթության պայմաններում աշխատող, դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Ընկերությունը պնդում է, որ սա առավել անվտանգ տեխնոլոգիան է, որը կճանաչի օգտատիրոջն անգամ ակնոցով կամ սանրվածքը փոխած: Հազար դոլար արժողությամբ բաղձալի սմարթֆոնը գնելու համար բազմաթիվ մարդիկ օրեր շարունակ հերթ են կանգնել: