Տնտեսվարողներին կտեղեկացնեն նրանց պարտականությունների մասին, օրինակ, թե ինչ ընթացակարգով պետք է գրանցվեն, ինչպես հացի ու մսամթերքի մեքենաները ձեռք բերեն սանիտարական անձնագրեր:
Սննդամթերքի անվտանգության կանոնները պահպանելու կոչով՝ ագրարային համալսարանի ուսանողներն ու սննդի անվտանգության ծառայողները առաջիկա տասն օրերին կշրջեն Երևանում: Տնտեսվարողներին կտեղեկացնեն նրանց պարտականությունների մասին, օրինակ, թե ինչ ընթացակարգով պետք է գրանցվեն, ինչպես հացի ու մսամթերքի մեքենաները ձեռք բերեն սանիտարական անձնագրեր: Հարցերի դեպքում՝ հասանելի է ծառայության թեժ գիծը, որի համարը կփակցնեն տեսանելի վայրերում: