«Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջեւ:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախագծով: «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջեւ: Մասնակից յուրաքանչյուր եռյակ, որ կազմված կլինի հայտնի եւ սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը:
Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր: Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաեւ հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները:
«Հայաստան ջանը» եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 20:30-ին:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը: