Ազգային պատկերասրահը պատրաստվում է աշխարհահռչակ ծովանկարչի 200 ամյակին նվիրված մեծ ցուցադրության՝ Արարում խորագրով:
Այվազովսկու «Քաոսը» Վենետիկի սուրբ Ղազար կղզուց առաջին անգամ կբերվի Հայաստան: Ազգային պատկերասրահը պատրաստվում է աշխարհահռչակ ծովանկարչի 200 ամյակին նվիրված մեծ ցուցադրության՝ Արարում խորագրով: Սեպտեմբերի 15-ից 16-ը Երևանում կանցկացվի նաև Այվազովսկուն նվիրված միջազգային գիտաժողով: Մասնակցելու են աշխարհի հռչակավոր թանգարանների տնօրեններ, որոնց ցուցասրահներում ծովանկարչի գործերն են: