80-ամյա պապը վնասել է ձախ hոնքը, որի վրա բացված վերքից արյուն է կաթացել նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, և պապի վերքը տեղում մշակել են:
Կոլումբիայում Հռոմի Ֆրանցիսկոս պապը վնասվածք է ստացել պապական մեքենայով ուղևորության ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Կարտախենա քաղաքում: Պապական ավտոմեքենան ընթանալիս է եղել փողոցով, որտեղ հազարավոր ուխտավորներ էին հավաքվել: Ինչ-որ պահի մեքենան կտրուկ արգելակել է, սրբազան քահանայապետը դեմքով հարվածել է ապակե տանիքը պահող մետաղյա դարակին: 80-ամյա պապը վնասել է ձախ hոնքը, որի վրա բացված վերքից արյուն է կաթացել նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, և պապի վերքը տեղում մշակել են: