Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին իր աջակիցների հետ փորձել է Լեհաստանից մտնել Ուկրաինա:
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխման» հոդվածով: Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին իր աջակիցների հետ փորձել է Լեհաստանից մտնել Ուկրաինա, բախում է տեղի ունեցել նրա աջակիցների ու սահմանապահների միջև, կա 11 տուժած: Սաակաշվիլին սկզբում փորձել է Ուկրաինա մտնել ավտոբուսով, հետո փոխել է միտքն ու գնացք նստել: Սակայն խուսափել դեպքերի տհաճ զարգացումից չի հաջողվել: