«Մեր նպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի երկիր»,- այս խոսքերով է վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել «Ապագայի Հայաստան» խորագրով համաժողովի մասնակիցներին:
«Մեր նպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի երկիր»,- այս խոսքերով է վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել «Ապագայի Հայաստան» խորագրով համաժողովի մասնակիցներին: Ֆորումի նախաձեռնողը Համաշխարհային բանկն է: Կառույցը փորձագետների ու պետական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկում է սկսել՝ ճշգրտելու, թե որ ուղղությամբ, ինչ բարեփոխումներ իրականացնել՝ հայկական տնտեսության վիճակն ու բնակչության կենսամակարդակը որքան հնարավոր է արագ լավացնելու ուղղությամբ: Համագործակցության 25-րդ տարում Համաշխարհային բանկը Հայաստանում 620 մլն դոլարի այսպես ասած ակտիվ ընթացքում գտնվող ծրագիր ունի: