Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատվելու 300 ամյակի կապակցությամբ Մխիթար Սեբաստացու հոգևոր ժառանգորդներին շնորհավորել է նախագահ Սարգսյանը:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատվելու 300 ամյակի կապակցությամբ Մխիթար Սեբաստացու հոգևոր ժառանգորդներին շնորհավորել է նախագահ Սարգսյանը: Բարձր գնահատելով ազգային ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժի կենտրոնացումը հայկական հոգևոր գանձարան-կղզում, նախագահն անգնահատելի է համարել Մխիթարյանների բացառիկ ներդրումը հայապահպանության գործում: 3 դար շարունակ իր բացառիկ ժառանգությամբ ու ստեղծարար մթնոլորտով միաբանությունը հրապուրել է տարբեր ժամանակաշրջանների մտքի հսկաներին՝ հայ մշակույթը հաղորդակից դարձնելով արևմուտքին և արևմտյան մշակույթը հասցնելով հայկական աշխարհ: