Շինշիլաբուծության հայկական ընկերակցության ֆերմերներին հմտություններն ու փորձն է փոխանցել ռուս մասնագետ Ալեքսանդր Սիզկոն:
Վերացման եզրին գտնվող թանկարժեք մորթով շինշիլաների գլխաքանակը Հայաստանում աճում է: ֆերմերները մտադիր են մոտ ապագայում շինշիլայի մորթին արտահանել: Շինշիլաբուծության հայկական ընկերակցության ֆերմերներին հմտություններն ու փորձն է փոխանցել ռուս մասնագետ Ալեքսանդր Սիզկոն: Թե ինչպես ճիշտ խնամել մաքրակենցաղ կրծողներին, Ալեքսանդր Սիզկոն կբացատրի նաև հենց ֆերմաներում: Ի դեպ, Ֆերմերներին հանձնել են շինշիլաբուծության հայկական ասոցիացիային անդամակցության քարտեր: