Նա համարվում է մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադիրը:
Մարդ-դարաշրջան: 96 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի վիրաբույժ Սուրեն Զոհրաբյանը: Նա համարվում է մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադիրը: Նրա նշտարն անհաշիվ վիրահատություններ է արել, նույնքան էլ կյանքեր փրկել: Վաստակավոր բժիշկն ու պրոֆեսորն ընդամենը մեկ շաբաթ չաշխատեց, մինչև վերջին օրերն էլ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում այցելուներ էր ունենում: