Առաջինով պահանջվում է արգելել հրազենի վաճառքը Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորին։
Միացյալ նահանգները մյուս տարի հավելյալ 1,5 միլիոն դոլար կտա՝ Արցախի ականազերծման գործի համար: Լրացուցիչ հատկացման նախաձեռնությունը կոնգրեսական Դեյվիդ Վալադեոյինն է: Միացյալ նահանգների Կոնգրեսից «Օրակարգ»-ի թղթակից Հայկարամ Նահապետյանը հայտնում է, որ նախաձեռնության հեղինակն իր պարզաբանման մեջ նշել է, որ մինչև 2020 թվականը Արցախն ամբողջությամբ ականներից մաքրելու համար պետք է 8 միլիոն դոլար: Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովում էլ առաջարկել են ամերիկյան վիզա չտալ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Վալադեոյի նախաձեռնությունն ու պատմել Կոնգրեսի արդեն վերին պալատում ընդունված մյուս կարեւոր օրենսդիր նախաձեռնությունների մասին։
«Եվս երեք շատ էական որոշումներ ընդունվեցին Սենատի մակարդակով։ Առաջինով պահանջվում է արգելել հրազենի վաճառքը Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորին։ Երկրորդով պահանջվում է այցահրավեր չտալ այն թուրք պաշտոնյաներին, որոնք առնչություն ունեն Թուրքիայում ամերիկյան քաղաքացիների ձերբակալության հետ։ Եւ երրորդ կետով պահանջվում է ամերիկյան վիզայից զրկել ադրբեջանցի այն պաշտոնյաներին, որոնք կապ ունեն Թուրան գործակալության խմբագրի ձերբակալության հետ։ Այս բոլոր օրենսդիր նախաձեռնություններն ընդունվել են միաձայն»,- տեղեկացրել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրենը։