Ծնողները աղջնակին լքել են ծնվելուց երևի թե րոպեներ հետո:
Մարիամ Ազատի Պռոշյանն. անունը, ազգանունն ու նույնիսկ հայրանունը փոքրիկը ծնողներից չի ժառանգել: Նրանք աղջնակին լքել են ծնվելուց երևի թե րոպեներ հետո: Մարիամին Աստվածամոր անունով բժիշկներն են կնքել, ու արդեն 26 օր է փոքրիկի տունը հիվանդանոցն է, մայրիկներն էլ՝ շատ: Այստեղից մանկատան ճանապարհին՝ առողջ աղջնակին մայրը դեռ կարող է վերադարձնել, եթե, իհարկե, ուզենա: