Մեծ Բրիտանիայի կրտսեր արքայազնն արդեն դպրոցական է:
Մեծ Բրիտանիայի կրտսեր արքայազնն արդեն դպրոցական է: Ջորջին առաջին դասարան է ուղեկցել հայրը՝ արքայազն Ուիլյամսը: Մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Միդլթոնը, հղիության հետ կապված խնդիրների պատճառով, չի կարողացել այդ նշանակալից օրը որդու կողքին լինել: 4-ամյա Ջորջը լոնդոնյան մասնավոր դպրոցի աշակերտ է: Այստեղ տարեկան վարձը 23 հազար ֆունտ ստեռլինգ է: Դպրոցի տնօրենը վստահեցրել է, որ արքայազնին կվերաբերվեն այնպես, ինչպես մյուս փոքրիկներին, իրենց գլխավոր սկզբունքն է՝ «լինել բարի»: