Գործադիրն այսօր 1 մլրդ դրամի արտոնություն է հաստատել ու չորս տարով երկարաձգել 50 տոկոս սուբսիդավորումը:
Կառավարությունը մինչև 2021 թվականը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերում ապրողների գազի, հոսանքի ու ոռոգման ջրի վարձի կեսը: Գործադիրն այսօր 1 մլրդ դրամի արտոնություն է հաստատել ու չորս տարով երկարաձգել 50 տոկոս սուբսիդավորումը: Հիշեցնենք, որ մարդիկ տեղում կես գին են վճարում այդ ծառայությունների դիմաց: Օրակարգային հարցերից դուրս վարչապետ Կարապետյանը հանձնարարել է արագացնել կոնյակ-գինի արտահանողների՝ ավելացված արժեքի հարկի վերադարձը: