Կոմպոզիտորի գործերը հավաքելու և հրապարակելու գաղափարը հասունացել է նաև արտասահմանյան երաժիշտների կողմից մեծ պահանջարկի արդյունքում:
Հարություն Դելլալյանի հինգ սիմֆոնիաները հինգ հատորյակում հասանելի են երաժշտասեր աշխարհին: Կոմպոզիտորի գործերը հավաքելու և հրապարակելու գաղափարը հասունացել է նաև արտասահմանյան երաժիշտների կողմից մեծ պահանջարկի արդյունքում: Նրա մշակումներով դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարումները մեկ անգամ չէ, որ հմայել են օտար հանդիսատեսին: