Մեքենայի վարորդը և ուղևորները, որին բախվել է ավտոբուսը, տեղում մահացել են: Ռուսական պետհամարանիշով այդ մեքենայում ևս հայեր են եղել:
Վրաստանի Մցխեթա քաղաքի մոտակայքում Ռուսաստան ուղևորվող հայկական ավտոբուս է վթարվել: Մեքենայի վարորդը և ուղևորները, որին բախվել է ավտոբուսը, տեղում մահացել են: Ռուսական պետհամարանիշով այդ մեքենայում ևս հայեր են եղել: Իսկ հայկական ավտոբուսի ուղևորներից երեքը տեղափոխվել է Մցխեթայի հիվանդանոց: Տրանսպորտի նախարարությունից «Օրակարգ»-ին տեղեկացրել են, որ ավտոբուսը գրանցված չի եղել և օգոստոսի 18-ին, ուևորներին նստեցնելու պահին ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տեսուչները վարորդին 450 հազար դրամ տուգանել էին, որը, սակայն, դեռ վճարված չէ: