Հունգարիա կասկածելի գումար փոխանցող ընկերությունն էլ եվրոպացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեին ապօրինի գումարներ հասցրած ընկերությունն է:
Նոր մանրամասներ Ադրբեջանի իշխանությունների փողերի լվացման հետաքննությունից: 5 տարի առաջ Հունգարիայից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու պահին ավելի քան 7 միլիոն դոլար է փոխանցվել հունգարական բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվեհամարին: Հունգարիա կասկածելի գումար փոխանցող ընկերությունն էլ եվրոպացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեին ապօրինի գումարներ հասցրած ընկերությունն է: Հետաքննական զեկույցի որոշ դրվագներ առանձնացրել է
Արմենպրեսը: Ստացվում է, որ Հունգարիան մարդասպան Սաֆարովին պարզապես վաճառել է Ադրբեջանին՝ 7 միլիոնի դիմաց: