Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:
Դամասկոսը Երևանում նոր դեսպան ունի: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը, նրա հետ քննարկել է հայ-սիրիական օրակարգը, մտքեր է փոխանակել Մերձավոր Արևելքի դրության, տարածաշրջանի մարտահրավերների շուրջ: Նախագահը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը կկարողանան դիմակայել մեծ փորձությանը, և երկրում խաղաղություն կհաստատվի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը, խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով, ցավով է հետևել հումանիտար վիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմանում աջակցել է սիրիահայ համայնքին և Սիրիայի ամբողջ ժողովրդին: