Վաղ առավոտյան ռազմական ուղղաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել:
4-րդ օրն է՝ հրշեջները շարունակում են պայքարը Բյուրականի մերձակա անտառում բռնկված հրդեհի դեմ: Ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքը չի դադարել: Վաղ առավոտյան ռազմական ուղղաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել: 152 հրշեջ փրկարար է աշխատում դեպքի վայրում: Երեկ երեկոյան դեպքի վայրում է եղել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարը: Փրկարարներին ու անտառապահներին բոլոր այս օրերին օգնել են Բյուրական և Օրգով գյուղերի բնակիչները: