Աշխարհում շաքարի հումքը թանկացել է, բայց Հայաստանում գներն իջել են՝ ի հաշիվ ներկրողների թվի կրկնապատկման:
Կոմպոտ-մուրաբայի պատրաստման սեզոնին հաճելիորեն զարմացել են մայրիկներն ու տատիկները: Շաքարավազը 40 դրամով էժան են գնել: Շուկայում ապրանքատեսակի գների 11 տոկոսով նվազումը հակամոնոպոլ մարմինն էլ է արձանագրել: Աշխարհում շաքարի հումքը թանկացել է, բայց Հայաստանում գներն իջել են՝ ի հաշիվ ներկրողների թվի կրկնապատկման: