Հայտնի է, որ հատկապես մեծ գումար է ծախսվել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013-ին Ադրբեջանի համար շատ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ:
Մոտ 3 միլիարդ դոլարի գաղտնի հաշիվ, որով Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին, լոբբիստներին, լրագրողներին՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: Իլհամ Ալիևի կոռումպացված կլանի մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծով, հայտնում է BBC-ն: Պաշտոնական Բաքուն այս հետաքննությանը դեռ չի արձագանքել: Հայտնի է, որ հատկապես մեծ գումար է ծախսվել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013-ին Ադրբեջանի համար շատ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Ստվերային գործարքներ անող անգլիական ու շոտլանդական ընկերությունները այժմ լուծարված են: Դանիական հայտնի բանկերից մեկը, որ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով, խոստովանել է, որ բավարար քայլեր չի ձեռնարկել կասկածելի փոխանցումները բացահայտելու համար: