Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տարածքում կան գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջմանը:
Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտ բռնկված հրդեհի տարածքը հետախուզվել է վերևից՝ ուղղաթիռով: Հրդեհի օջախները որոշելուց հետո վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ՝ տեղայնացնելու և մարելու կրակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տարածքում կան գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջմանը: Մոտակա բնակավայրերին վտանգ չի սպառնում: