Պալատի գործող նախագահը իրենից բացի որևէ մեկի չառաջադրվելը բացատրել է՝ թերևս վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունը քվե կտա:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին միայնակ առաջադրված Արա Զոհրաբյանը պարզաբանել է. «Քարոզչությունս իրականացնում եմ ակտիվ եւ այն մոտեցմամբ, որ կա մի քանի թեկնածու»: Պալատի գործող նախագահը իրենից բացի որևէ մեկի չառաջադրվելը բացատրել է՝ թերևս վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունը քվե կտա: Նրա համոզմամբ՝ ընդդիմախոսների ծայրահեղ արտահայտությունները վիրավորանք են հենց նրանց հասցեին: Դիտարկմանը, թե Փաստաբանների պալատը հիվանդ կառույց է կամ մահացել է, հակադարձել է. վաղուց անեծքներին ու սուրճի բաժակ նայողներին չի հավատում: