Սիրիայի բանակը, ռուսական օդուժի աջակցությամբ, փորձում է վերջնականապես վերացնել Դեր Զորի շրջափակումը:
Սիրիայի բանակը, ռուսական օդուժի աջակցությամբ, փորձում է վերջնականապես վերացնել Դեր Զորի շրջափակումը: Ազատագրելով համանուն նահանգի արվարձանների մեծամասնությունը՝ բանակը շարժվում է դեպի քաղաք, որտեղ իսլամիստ գրոհայինները փոխադրել են իրենց ռազմատեխնիկան ու զինամթերքը: Նշվում է նաև, որ վերջին 48 ժամում կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել նահանգում ԻՊ-ի խոշորագույն թաքստոցը, ռազմական գործողությունների ղեկավարման կենտրոնը և զրահամեքենաները: ԻՊ-ի գրոհայինները սկսել են նահանջել: Բանակն ազատագրել է քաղաքի հայկական գերեզմանատունը: Մարտեր են ընթանում քաղաքից 3 կմ հեռավորությամբ: