Մոսկվան կոչ է արել ամերիկյան իշխանություններին՝ ուշքի գան և անհապաղ վերադարձնեն Ռուսաստանին պատկանող դիվանագիտական օբյեկտները:
Ռուսաստանի ԱԳՆ-ն թշնամական քայլ է որակել ԱՄՆ-ի գործողությունները՝ Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության շենքերում խուզարկությունը: Մոսկվան կոչ է արել ամերիկյան իշխանություններին՝ ուշքի գան և անհապաղ վերադարձնեն Ռուսաստանին պատկանող դիվանագիտական օբյեկտները, այլապես ԱՄՆ-ի վրա կընկնի երկրների միջև հարաբերությունների վատթարացման ամբողջ պատասխանատվությունը: