Նախագահ Սարգսյանը նշել է, որ ԱԻՆ աշխատողներն արժանապատվորեն են իրականացնում իրենց առաքելությունը՝ բնական ու տեխնածին աղետների հաղթահարման գործում:
Փրկարարի օրվա կապակցությամբ ԱԻՆ-ում տոնական շքերթ է կազմակերպվել, որին ներկա է եղել նաև երկրի ղեկավարը: Համակարգի 2 տասնյակ աշխատակից պարգևատրվել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնելու համար: Այսօր բացվել է նաև ԱԻՆ 3-րդ հիմնովին վերանորոգված մասնաշենքը: Այսպիսով «Արտակարգ քաղաքում» ամփոփված են նախարարության բոլոր ծառայություններն ու գործակալությունները: