Փառատոնի նպատակն է տարածաշրջանային մասշտաբով Երևանը դարձնել կարևոր միջոցառումների անցկացման մի հարթակ, ինչպես նաև նպաստել ռեստորանային ոլորտի և գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը։
Գաստրոնոմիկ իրադարձություն Երևանում. «Yerevan Food Fest»-ը սեպտեմբերի 21-23-ը կանցկացնի ռեստորանային ուտեստների և վարպետության դասերի քաղաքային փառատոն: Այն կտևի երեք օր։ Առաջին երկու օրվա ընթացքում հրավիրված հայտնի փորձագետները ոլորտի մասնագետներին և բոլոր ցանկացողներին կներկայացնեն իրենց փորձը վորքշոփերի և վարպետության դասերի միջոցով։
Փառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի սեպտեմբերի 23-ին Անգլիական այգում, որին կմասնակցեն Երևանի ռեստորանները, շեֆ-խոհարարները և գաստրոնոմիկ ոլորտի այլ ներկայացուցիչները։
Փառատոնի նպատակն է տարածաշրջանային մասշտաբով Երևանը դարձնել կարևոր միջոցառումների անցկացման մի հարթակ, ինչպես նաև նպաստել ռեստորանային ոլորտի և գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը։