Ռազմավարական նշանակության ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով: Ներդրվել է 17 միլիարդ դրամ:
Արցախն այսօր ստացավ անկախության 26-րդ տարեդարձի ամենասպասված նվերը. Հայաստանը Արցախին կապող նոր՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղին պատրաստ է շահագործման: Այն բացվել է Հայաստանի ու Արցախի նախագահների մասնակցությամբ: Ռազմավարական նշանակության ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով: Ներդրվել է 17 միլիարդ դրամ: Մայրուղին կառուցելիս հարթեցվել են միջհամայնքային ճանապարհներ, նաև Դադիվանք տանող ճանապարհը: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծանոթացել են Դադիվանքում կատարվող շինարարության ընթացքին: Ավելի ուշ նախագահները կայցելեն Ասկերանի գինու նորաբաց գործարան: