Սեպտեմբերի մեկին անսպասելի նվեր են ստացել նախկին շրջանավարտից Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան 71-րդ հիմնական դպրոցի աշակերտները:
Սեպտեմբերի մեկին անսպասելի նվեր են ստացել նախկին շրջանավարտից Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան 71-րդ հիմնական դպրոցի աշակերտները: Բարերար Արթուր Վարժապետյանը հովանավորել է դպրոցի նորոգումը:
«Գիտելիքի տոնից բացի, այսօր նշում ենք դպրոցի վերածնունդը»,- ասել են հուզված ուսուցիչները: Դպրոցը այս տարի հարյուր տասը առաջին դասարանցի ունի: Նրանց շնորհավորելու է եկել Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը բարեմաղթանքներից բացի, խոսել է նաև մայրաքաղաքի կրթօջախների խնդիրների մասին: