Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ ծրագրի համար ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամը:
Համաշխարհային «Մաքրոսոֆթ» ընկերությունը կաջակցի կառավարության ծրագրին՝ պետական և համայնքային աշխատանքը online հարթակ տեղափոխելու համար: Նաև կտրուկ կավելանան էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունները: Վարչապետ Կարապետյանի հետ հանդիպմանը ընկերության ԱՊՀ ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկին հայտարարել է, որ իրենք մեծ փորձ ունեն ու անհրաժեշտ կարողություններ` օգնելու կյանքի կոչել Հայաստանի թվային օրակարգը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ ծրագրի համար ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամը: