Որպեսզի գյուղացուց մթերողը ավելի շատ բերք գնի, պետությունը ընկերություններին մինչև 150 միլիոն դրամի վարկ է տալիս՝ 3 տոկոս տոկոսադրույքով:
Խաղողով բեռնված մեքենաների ելումուտը գինու ու կոնյակի գործարաններ 2017-ին ավելի աշխույժ կլինի: Որպեսզի գյուղացուց մթերողը ավելի շատ բերք գնի, պետությունը ընկերություններին մինչև 150 միլիոն դրամի վարկ է տալիս՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է վարչապետը: