Իշխանությունը հրահանգել է տարհանել գործարանից 2,5 կիլոմետր շառավղով տարածքի բնակիչներին:
Տեխաս նահանգում Հարվի փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով Արկեմա ընկերության քիմիական գործարանում երկու պայթյուն և քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել: Իշխանությունը հրահանգել է տարհանել գործարանից 2,5 կիլոմետր շառավղով տարածքի բնակիչներին: Ականատեսների վկայությամբ՝ կան տուժածներ, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել: Ջրհեղեղի ժամանակ վնասվել են քիմիական նյութերի հովացումն ապահովող համակարգերը: