Շինարարությունն այս հատվածում սկսվել է անցած տարվա սեպտեմբերին, ասֆալտապատվել է մոտ տասը կիլոմետր ճանապարհ, նորոգվել և կառուցվել են նոր հենապատեր:
Շարունակվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածի հիմնանորոգումը՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով: Շինարարությունն այս հատվածում սկսվել է անցած տարվա սեպտեմբերին, ասֆալտապատվել է մոտ տասը կիլոմետր ճանապարհ, նորոգվել և կառուցվել են նոր հենապատեր: Գործին հետևել է տրանսպորտային գերատեսչության ղեկավարը: Վահան Մարտիրոսյանը տեխհսկիչներին հանձնարարել է որակն ամենօրյա հսկողության տակ պահել: