Տեսակցության ժամանակ ստուգվել են հայ գերիների պահման պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայերին: «Օրակարգին» այս մասին ասել է Կոմիտեի երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Տեսակցության ժամանակ ստուգվել են հայ գերիների պահման պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև հունիսին Ադրբեջանում գերի ընկած Զավեն Կարապետյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: