Թանգարանի նախագիծը գրեթե ավարտված է. այստեղ կկենտրոնացվի Սարոյանի թվայնացված արխիվը և նորագույն տեխնոլոգիաներով վերակենդանացած Սարոյանը կընդունի այցելուներին:
«Saroyan house» նախագծի թիմը սկսում է ժամանակի հետհաշվարկը. ևս 365 օր, և 2018-ի օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: «Ինտելեկտուալ Ռենեսանս » հիմնադրամին միացել է նաև «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Թանգարանի նախագիծը գրեթե ավարտված է. այստեղ կկենտրոնացվի Սարոյանի թվայնացված արխիվը և նորագույն տեխնոլոգիաներով վերակենդանացած Սարոյանը կընդունի այցելուներին: