Էրեբունի բուժկենտրոնից տեղեկացանք, որ նրա վիճակը միջին ծանրության է, ունի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, կապտուկներ:
Երևանի բիլիարդ բարերից մեկում երեկ պատանդ վերցված 24-ամյա աղջիկը կշարունակի մնալ վերակենդանացման բաժանմունքում: Էրեբունի բուժկենտրոնից տեղեկացանք, որ նրա վիճակը միջին ծանրության է, ունի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, կապտուկներ: Հոգեվիճակը կայուն է, վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ: 31-ամյա պատանդառուն, Գոռ Հակոբյանը, հիշեցնեմ, վնասազերծվել էր դիպուկահարի կրակոցի միջոցով: Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու հատկանիշներով: