Ռաքքայում դեռևս մնացել է մոտ 1000 իսլամիստ զինյալ, որոնք հիմնականում քաղաքի կենտրոնում են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից վերջին խոշոր քաղաքի՝ Ռաքքայի, ամբողջական ազատագրումը հնարավոր է 2 ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է արաբներից և քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման հրամանատարներից Նովրուզ Ահմեդը: Ռաքքայում դեռևս մնացել է մոտ 1000 իսլամիստ զինյալ, որոնք հիմնականում քաղաքի կենտրոնում են: