Դեռահաս աղջիկները անվճար կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ, եթե ծնողը համաձայն է:
Հայաստանը ձեռնոց է նետում պապիլոմա վիրուսին: Քաղցկեղածին այս վիրուսը հայտնաբերվում է բավական ուշ, երբ բուժումն արդեն արդյունավետ չէ: Գրանցված դեպքերի ուղիղ կեսը մահացու ավարտ է ունենում: Հիվանդությունը լավագույնս կանխվում է դեռահասության շրջանում, հենց այդ նպատակով, հիվանդության կանխարգելման ազգային ծրագրով, դեռահաս աղջիկները անվճար կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ, եթե ծնողը համաձայն է: