19 հոգի, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակից, մեղադրվում է խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար:
Թուրքիայի նախագահ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել` Վաշինգտոն նրա այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: «19 հոգի, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակից, մեղադրվում է խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար»,- հայտնում է Associated Press-ը: Մեղադրյալներին գործադրած բռնության համար սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրվում է մահաբեր զենքով հարձակման համար: Այս քրեական գործն, ըստ վերլուծաբանների՝ էլ ավելի կբարդացնի ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները: