Ոստիկանները պատանդի կյանքը փրկելու համար վնասազերծել են տղամարդուն՝ կրակելով ուսին:
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարկել Էրեբունիում տեղի ունեցած պատանդառության վերաբերյալ: 31-ամյա Գոռ Հակոբյանը կեսօրից հետո բիլիարդ-ակումբում պատանդ էր վերցրել մի կնոջ և սպառնում էր սպանել: Ոստիկանները մեկ ժամ համոզել են տղամարդուն՝ արձակի կնոջը: Նա չի համաձայնել և շարունակել է սպառնալ: Ոստիկանները պատանդի կյանքը փրկելու համար վնասազերծել են տղամարդուն՝ կրակելով ուսին: Հիվանդանոցում պատանդառուն մահացել է, իսկ կինն այս պահին բժիշկների հսկողության տակ է: Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: