308 գրոհայիններ իրենց ընտանիքներով համաձայնել են հեռանալ լիբանանա-սիրիական սահմանի լեռնային շրջանից:
308 գրոհայիններ իրենց ընտանիքներով համաձայնել են հեռանալ լիբանանա-սիրիական սահմանի լեռնային շրջանից: Լիբանանի զինվորականների ուղեկցությամբ նրանց ավտոբուսները շարժվել են Սիրիայի արևելք՝ միանալու համախոհներին: Խմբավորման գրոհայինների դուրս բերման համաձայնությունը հնարավոր է եղել իսլամիստների դեմ լիբանանյան բանակի ու Հըզբոլահ շիա խմբավորման տարած հաղթանակների շնորհիվ: Ըստ տեղեկությունների, սիրիական բանակը հավանություն է տվել այդ գործարքին: